Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Մինչ այժմ անհայտ է, թե ինչն է դարձել պայթյունի պատճառը, ինչպես նաև՝ թե որքան մարդ է տուժել։ Տեղաբնակների վկայությամբ, պայթյունի ալիքից մի քանի կիլոմետր շառավղով շինությունների ապակիներ են կոտրվել։