Foto

Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները աննախադեպ ռիսկեր են ներկայացնում. Չինաստանի նախագահ

Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները առաջարկում են աննախադեպ հնարավորություններ, բայց նաև կրում են աննախադեպ ռիսկեր և մարտահրավերներ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Արհեստական ​​բանականությունն իր հետ բերում է աննախադեպ զարգացման հնարավորություններ, բայց նաև աննախադեպ ռիսկեր և մարտահրավերներ», - ասել է նա։

Սի Ծինփինը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաներին վերաբերող համապատասխան օրենքների և կանոնակարգերի մշակումն ու կատարելագործումը։