Foto

Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները գրեթե փակուղի են մտել. CNN

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները գրեթե փակուղի են մտել, սակայն հանդիպումն անցավ սպասվածից լավ։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով թուրք պաշտոնյայի։

Պաշտոնյան բացատրել է, որ հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակությունը պահանջել է, որ Ուկրաինան լքի նոր շրջանների տարածքը։ «Ավելին, պահանջը հնչել է հրադադարի մասին բանակցությունների համատեքստում»,-պարզաբանել է հեռուստաալիքի աղբյուրը։

«Այն ժամանակ, երբ թվում էր, թե իրավիճակը փակուղի է մտել, մենք առաջարկեցինք ռազմագերիների փոխանակում», - ասել է պաշտոնյան։

Լրագրողները նշել են, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն օգտագործել «մեղադրանքների լեզուն»։