Դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանն Ինստագրամում լուսանկարներ են հրապարակել՝ նշելով, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ շնորհակալագրեր են ստացել։
«Այսօր, վերապրածների ժառանգները մեծ ներդրում ունեն տարբեր ոլորտներում ամբողջ աշխարհում: Ինձ համար հաճելի էր Քաղաքային խորհրդում շնորհակալագրեր հանձնել Կարեն Կարագուլյանին և Վաչե Թովմասյանին: Մենք բարձր ենք գնահատում նրանց արտասովոր մասնակցությունը օսկարակիր Անորա ֆիլմում և ներդրումը Հոլիվուդում հայկական ներկայացուցչության և ստեղծագործության մեջ»,-ասել է Խորհրդի անդամ Ադրին Նազարյանը։