Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին մանրամասներ դեռևս չկան, սակայն հայտնի է, որ նրանք երկուսն էլ ժամանել են Հռոմ՝ մասնակցելու ապրիլի 21-ին մահացած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրաժեշտի արարողությանը։
Երկու նախագահներն էլ այժմ մասնակցում են պապի հրաժեշտի արարողությանը։ Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ Թրամփն ու Զելենսկին պայմանավորվել են հանդիպել հուղարկավորությունից հետո և շարունակել զրույցը։