Foto

Պատշգամբի փլուզման հետևանքով կինը, ով լվացք փռելիս է եղել, ընկել է ցած

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու քաղաքացին ընկել է ցած:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, ով նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Միշա Խաչատրյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմաններում նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Արկադի Գրիգորյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։