Foto

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպшնnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ

Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ 

«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակի արարողությունը մեզ բոլորիս հիշեցնում է, որ պետք է ուշադիր լինել պատմության դասերի նկատմամբ և հարգել բոլոր զոհերի հիշատակը։ Կարծում եմ, որ հիշատակի միջոցառումն անհավանականորեն ազդեցիկ է»,-նշել է դեսպանը։ 

Էնդրյու Թըրները նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողությունը, չնայած որ հասարակ է, այդուհանդերձ, իր մեջ հզոր ուղերձ է պարունակում։

«Շատ հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես ինքս իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում շատ փոքր դերակատարում եմ ունեցել այդ գործում՝ կատարելով հետազոտական աշխատանքներ և մշակելով դրա մասին մեր սենատորներից մեկի ելույթի նախագիծը։ Դա մի բան է, որի համար ես մեծ հպարտություն եմ զգում»,-ընդգծել է Կանադայի դեսպանը։    

Կանադայի Սենատը 2002 թվականի հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել։ 

աղբյուրը՝ tert.am