Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկատի ուներ Ուկրաինայի հետ բանակցությունները, երբ խոսեց քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը քննարկելու անհրաժեշտության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների մորատորիում մտցնելու առաջարկը պետք է քննարկվի երկկողմանի։
«Երբ նախագահն ասաց, որ հնարավոր է քննարկել քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը, այդ թվում՝ երկկողմանի, նախագահը նկատի ուներ բանակցություններ և քննարկումներ ուկրաինական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։