Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան կհնչի Երևանում մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, հաղորդում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Հերոսության և փառքի ութսուն տարի» համերգը տեղի կունենա մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահում: Սիմֆոնիան կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիան առաջին անգամ հնչել է շրջափակված Լենինգրադում 1942 թվականին։ «Լենինգրադյան» սիմֆոնիան դարձել է պաշարված քաղաքի դիմադրության խորհրդանիշը։