Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում՝ Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղություն։
Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»,-գրել է նա։