Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ինսուլտից և դրան հաջորդած սրտային անբավարարությունից, հայտնել է Վատիկանը: Պոնտիֆիկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան ՝ 88 տարեկան հասակում։
Ֆրանցիսկոսը՝ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել 2013 թվականի մարտին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի
Ավելի վաղ Հռոմի Պապի մոտ սուր շնչառական անբավարարության դրվագ էր տեղի ունեցել երկկողմանի թոքաբորբի ֆոնի վրա, ինչպես նաեւ բազմաթիվ բրոնխեեկտատիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Այս մասին գրում է Vatican Նյուզ-ը՝ վկայակոչելով բժշկական փորձաքննությունը։
Վերջին հրապարակային ելույթը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հավատացյալներին ուղղված Սուրբ Զատիկի ուղերձն էր, որում նա կոչ էր անում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Տեքստը կարդացել է նրա հանդիսավար արքեպիսկոպոս Դիեգո Ռավելլին։