Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում և ազգային շահերից ելնելով՝ մենք պատրաստ ենք համաձայնության, բայց, եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- ասել է նա։