Foto

Hennessey-ն ներկայացրել է ներքին այրման շարժիչով ամենահզոր մեքենան աշխարհում (լուսանկարներ)

Ամերիկյան Hennessey ընկերությունը ներկայացրել է իր Venom F5 հիպերքարի նոր մոդիֆիկացիան, որը ստացել է Evolution անվանումը։ Այս մեքենայի շարժիչի հզորությունը հասցվել է 2,058 ձիաուժի, և սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում ներքին այրման շարժիչներով մեքենաների շարքում, հայտնել են ընկերության ներկայացուցիչները։ 

Ինչպես նշում է autopilot.ru-ն, համեմատության համար նշվել է, որ Bugatti-ի Tourbillon հիպերքարի 8,3 լիտրանոց V16-ն արտադրում է «ընդամենը» 1,800 ձիաուժ:


Նախկինում աշխարհի ամենահզոր հիպերքարը համարվում էր 1,842 ձիաուժ հզորությամբ Venom F5-ը։ Evolution տարբերակի համար արդիականացվել է երկտուրբո 6,6 լիտրանոց V8 շարժիչը: Արդյունքում մեքենան կարող է 0-ից մինչև 321 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 10,3 վայրկյանում։

Venom F5 Evolution-ի գինը չի նշվում, սակայն Hennessey-ի ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր փոփոխությունները կարող են կիրառվել Venom F5 բազայի վրա, որը կարժենա 285,000 դոլար։