Foto

Թենիսիստների նոր վարկանիշը․ Խաչանովը բարելավել է դիրքը

ATP-ն թարմացրել է թենիսիստների վարկանիշային աղյուսակը, և այս անգամ փոփոխություններ են եղել և՛ լավագույն եռյակում, և՛ լավագույն տասնյակում։

Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը բարձրացավ երկրորդ տեղ։ Կարլոս Ալկարասը նահանջեց երրորդ տեղ՝ գերմանացուն զիջելով ընդամենը 35 միավորով: Հոլգեր Ռունը նույնպես բարձրացել է չորս հորիզոնականով՝ ընդհանուր վարկանիշում զբաղեցնելով իններորդ տեղը։

Իտալացի Յաննիկ Սիները 9930 միավորով շարունակում է մնա առաջատարը ATP-ի վարկանիշային աղյուսակում: Կարեն Խաչանովը 27-րդ տեղից բարձրացել է 25-րդ տեղ։

ATP վարկանիշային աղյուսակը, թոփ 10.