Կանադան տեսականորեն կարող է անդամակցել Եվրամիությանը։ Այս մասին գրում Է Politico պարբերականը։
Ընդգծվում է, որ երկրի անդամակցությունն ինտեգրացիոն միավորմանը, այնուամենայնիվ, քիչ հավանական է, սակայն բացառել այդ հնարավորությունը չի կարելի։ Եվրաինտեգրմանը կողմ է Կանադայի քաղաքացիների 44 %-ը, մինչդեռ դեմ է միայն 34 %-ը: Նշվում է, որ Եվրամիության մասին պայմանագրում եվրոպական պետության սահմանում չկա, Իսկ Եվրամիության մի քանի երկրներ արտերկրյա տարածքներ ունեն Կարիբյան ծովում, Խաղաղ օվկիանոսում և Արկտիկայում:
«Կանադան ավելի մոտ է եվրոպականարժեքներին, իշխանություններին և քաղաքականությանը, քան ներկայիս թեկնածու երկրներից շատերը»,-նշել է Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի եվրոպական քաղաքականության պրոֆեսոր Ֆրանկ Շիմելֆենիգը