Կրեմլը ներկայումս պատրաստ չէ խոսել Ուկրաինայի շուրջ կարգավորման ժամկետների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնագիր կկնքեն։
«Ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, հատկապես՝ ժամկետների վերաբերյալ: Նախագահ Պուտինը և ռուսական կողմը բաց են մնում խաղաղ կարգավորման որոնումների համար», – ասել է Պեսկովը։