Foto

Պորոշենկոն քննադատել Է Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը յուրացնում է երկրի իշխանությունը: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է Lenta-ն։

Այսպես է նա մեկնաբանել լուրն այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները երկարաձգել են ռազմական դրությունը և զորահավաքի ժամկետը ևս 90 օրովՊորոշենկոն նշել է, որ այդ որոշումը կայացվել է գործող ռազմական դրության ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ:

Նրա խոսքով՝ իշխանությունը սկսել է չարաշահել ռազմական դրությունը՝ այն օգտագործելով ավտորիտար ռեժիմ կառուցելու համար։ Նա հավելել է, որ նախագահի գրասենյակի «անսահմանափակ իշխանությունը» խորհրդարանականների նկատմամբ նվաստացուցիչ է ամբողջ երկրի համար: