Ռուսաստանին անհրաժեշտ են երիտասարդ և հեռանկարային մարդիկ, որոնց մոտ են մեր երկրի արժեքները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեզ պետք են երիտասարդ, հեռանկարային երիտասարդներ, որոնք ընտանիքներ են ստեղծում և կրթություն ստանում այստեղ (Ռուսաստանում - խմբ.), կամ գալիս են արդեն կրթությամբ։ Ընդհանուր առմամբ, մեզ նման մարդկանց կազմ է պետք, որոնք մոտ են նրան, ինչով մենք ապրում ենք, եւ այն արժեքներին, որոնք մենք պաշտպանում ենք», - ասել Է Պուտինը՝ ՌԴ-ում Պետխորհրդի նախագահության ընդլայնված նիստում։