Ծառուկյանը ներկայումս զբաղված է «Ճիշտ Հայաստանի» քաղաքական և քաղաքակրթական հիմքերի ստեղծմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․
«Ծառուկյանը ներկայումս զբաղված է «Ճիշտ Հայաստանի» քաղաքական, քաղաքակրթական հիմքերի ստեղծմամբ
Հիմնազուրկ քրեական գործերը Ծառուկյանին երբեք չեն կաշկանդել, հակառակ պարագայում՝ նա կընտրեր վաղեմության հիմքով դրանցից ազատվելու ճանապարհը ու չէր գնա արդարացման հասնելու փշոտ ճանապարհով:
Ոմանց, թերևս, խիստ ցավացրել է այն հանգամանքը, որ Ծառուկյանն՝ իրեն բնորոշ շիտակությամբ, խոսել է գործող քաղաքական համակարգի ճգնաժամի մասին և կարևորել է քաղաքական նոր որակը, քաղաքական նոր հարաբերությունները, մշակույթը:
«Քաղաքականությունից դուրս գտնվող» Ծառուկյանը, չգիտես ոնց, միակ առաջնորդն է, ով հանդես է եկել հայեցակարգային հոդվածով, հանրային և համահայկական համերաշխության ճանապարհով որակապես նոր ներքին և արտաքին քաղաքականություն որդեգրելու ծրագրային դրույթներով, որոնք մարմնավորում են «Ճիշտ Հայաստանի» ռազմավարությունը:
Ծառուկյանը ներկայումս զբաղված է «Ճիշտ Հայաստանի» քաղաքական, քաղաքակրթական հիմքերի ստեղծմամբ, մի միջավայրի ձևորմամբ, որն ավելի արդյունավետ ու ռացիոնալ կդարձնեն քաղաքական կյանքն՝ ընդհանրապես, և 2026-ի ընտրությունները՝ մասնավորապես:
Ես այս պնդումներն անում եմ՝ որպես մարդ ու քաղաքական գործիչ, ով հանգամանալից տեղյակ է «Ճիշտ Հայաստանի» կոնցեպտին ու դրա կրողներից մեկն է»: