ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE):
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը, այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 անօգուտ դրամաշնորհ»,– ասված է DOGE–ի X–ի էջում։