Թուրքիայի արդարադատությունը մերժել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բանտից ազատ արձակելու դիմումը՝ մինչև նրա դատավարության արդյունքները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Իմամօղլուի շահերը ներկայացնող փաստաբանների պնդմամբ՝ նրա նկատմամբ հետաքննությունն իրականացվել է իրավական նորմերի խախտմամբ։ Ամեն դեպքում Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է ընդունել, որ Իմամօղլուի կալանքը կշարունակվի։
Նշենք, որ Իմամօղլուն, ով համարվում է Էրդողանի ավելի քան երկու տասնամյակ իշխանության գլխավոր մրցակիցը, կալանավորվել է մարտի 19-ին և չորս օր անց պաշտոնապես բանտարկվել՝ կոռուպցիայի մեղադրանքով: