Foto

Երբ մարմինդ ասում է՝ «չես կարող», իսկ սիրտդ լուռ հուշում է՝ «հնարավոր է», այդ պահից ծնվում է իսկական հաղթանակի ճանապարհը․ Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․

«Երբ մարմինդ ասում է՝ «չես կարող», իսկ սիրտդ լուռ հուշում է՝ «հնարավոր է», այդ պահից ծնվում է իսկական հաղթանակի ճանապարհը։

Անցել է 9 տարի՝ ապրիլի 14-ից, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն։

Այսօր ես հիշում եմ ո’չ թե պարգևները՝ այլ ճանապարհը՝ դժվար, բայց թանկ ու երանելի։ Ձեր ամեն նամակ, ամեն խոսք ու ցուցաբերած ուշադրություն այս տարիների ընթացքում ինձ հիշեցրել են՝ այս ձեռքբերումը կարևոր է ոչ միայն ինձ համար։ Եվ շնորհակալ եմ ձեզ, որ օգնում եք այդ ամենի իմաստը չկորցնել»։