Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին վերամբարձ կռունկի մոտ աշխատանք կատարող բանվորին, այնուհետև բախվել «ՄԱԶ» մակնիշի բեռնատարին և «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։