Foto

Գերմանիայի կանցլերը կոչ է արել ոչնչացնել Ղրիմի կամուրջը

Ուկրաինայի Զինված ուժերը պետք է դուրս գան պաշտպանական վիճակից և սկսեն ազդել մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքի վրա։  Ինչպես տեղեկացնում է ռուսական  Lenta. ruլրատվական կայքը՝ ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի առաջնորդ և Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։


Որպես ուկրաինական զինված ուժերի հարձակողական գործողությունների հնարավոր թիրախ քաղաքական գործիչը նշել է Ղրիմի կամուրջը։ Մերցը Ուկրաինայի զինված ուժերին կոչ է արել ոչնչացնել այն, քանի որ «ռուսական բանակի մատակարարման ռեսուրսների զգալի մասը գտնվում է Ղրիմում»։

Ավելի վաղ ՔԴՄ/ՔՍՄ-ի ղեկավարը հայտարարել էր, որ «Taurus» հեռահար հրթիռները Ուկրաինային կփոխանցվեն միայն եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցման դեպքում։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների փոխանցման հարցի լուծումը համակարգված գործողություններ է պահանջում։

Մերցը նաև զգուշացրել է, որ չպետք է չթերագնահատել Ռուսաստանի դիմադրողականությունը։ Նա քննադատել է այն գաղափարը, որ երկիրը կարող է ծայրահեղ դժվարություններ ունենալ տնտեսական խնդիրների կամ ներքին որոշ գործընթացների պատճառով։

աղբյուրը՝ tert.am