Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը TV2-ին ասել է, որ Կոպենհագենը կարող է խզել Վաշինգտոնի հետ Դանիայի տարածքում ամերիկյան զորքերի ներկայության մասին պաշտպանական համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից։
«Եթե ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից, Դանիան կարող է չեղարկել Դանիայի տարածքում ամերիկյան զորքերի ներկայության մասին համաձայնագիրը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Դանիայի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի մոտալուտ դուրս գալու մասին նախանշաններ չկան։
աղբյուրը՝ lurer.com