Foto

Իսկ որերորդ դասարանում են Ալիևն ու Էրդողանը

«Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»։ Այս տողերի հեղինակը ՀՀ  վարչապետն է, որը, երկվա կառավարության նիստից հետո, ամենաքննարկվածն է։ Քաղաքական և հասարակական տարբեր գործիչներ՝ յուրաքանչուրն իրեն հատուկ մտածողությամբ և բառապաշարով մեկնաբանեց վարչապաետի հնչեցրած այս միտքը։ Հիմնական խնդիրն այն է, որ վարչապետի այս ինքախոստովանական թեզն ամենաշատն ազդեցություն է ունենում հենց պետության վրա։

Երբ քաղաքացին հասկանում է, որ այս կամ այն կերպ վատ է կրթվել, ապա իր պատասխանատվությունն է՝ կա´մ համակերպվել իր կարողություններին համապատասխան վաստակին, կա´մ էլ սկսել սովորել։ Այս կոնցեպտը, սակայն չի կարող կիրառվել պետության ղեկավարի դեպքում։ Նրա պատասխանատվությունը վստահաբար ավելին է՝ հատկապես, երբ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում։

Ավելի հետաքրքիր է, թե իրեն 7 տարի նույն դասարանում մնացած համարող վարչապետն ինչպե՞ս է գնահատում թշնամի պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի «դասարանական առաջխաղացումները»։ Որերո՞րդ դասարանում են Ալիևը և Էրդողանը։ Բարձր դասարանցու դիրքերի՞ց են արդյոք բանակցությունները, և դեռ «առաջին դասարանում» գտնվող Հայաստանն ի՞նչ կարող է անել, որ բարձր դասարանցիների չափ կարողություններ ունենա։ Փաշինյանն իր օրինակով է ցույց տալիս, որ դպրոցում իրեն հետքրքիր են ամուր կախիչները և դրանց արժեքը, գեղեցիկ ներկերը, բայց ոչ երբեք ուսուցանվող առարկաների որակները։ Այս մտածողությունն իրապես հատուկ է առաջին և հատկապես նույն դասարանում մնացող աշակերտին՝ ով զբաղվում է ամեն ինչով, բացի բուն դասապրոցեսից։

 Գուցե պետք է 7 տարի նույն դասարանում մնացող աշակերտին հեռացնել իրեն ոչ համապատասխան տեղից և դպրոցի կառավարման ղեկը պարզապես հանձնել ուսմասվարի և տնօրենին, այլ ոչ թե պարզապես որևէ աշակերտի։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան