Արդարադատության նախարարությունն արդեն մի քանի անգամ, իբր պարզաբանումներով, փորձում է հերքել, որ իրենց կողմից հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով
վարչական ակտերը նախ պետք է վճարել, ապա հետո վիճարկել։ Խնդիրն
այն է, որ օրենքի դրույթը շատ հստակ է՝ բողոքարկումը կամ վիճարկումը չի կասեցնում դրա
պահանջի կատարումը։
Արդարադատության նախարարության այսօրվա
տարածած պարզաբանման մեջ մասնավորապես նշում են․ «Նախագծով առաջարկվող փոփոխություններն
այն մասին են, որ վիճարկման հայցի դեպքում ևս՝ վարչական դատավարության մյուս հայցատեսակների
նմանությամբ, կարող է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:
Այսինքն, քաղաքացին, փաստաբանը, տնտեսվարողը կարողանալու է միջնորդել և դատարանին խնդրել
վարչական ակտի կատարումը կասեցնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Ուստի,
առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի
դատական կարգով բողոքարկման հարցերին: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում
ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունն
այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի,
թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են
իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի»:
Երիցս կարելի է պնդել, որ «պարզաբանումը»
մանիպուլատիվ է։ Առնվազն պարզ տրամաբանական հարցեր են առաջանում։ Եթե իրենց առաջարկվող
նախագծում որևէ խնդրահարույց կետ չկա, ապա դատարան միջնորդություն ներկայացնել՝ խնդրել
կասեցնել կամ չկիրառել ի՞նչը։ Այսիսնքն՝ սրանով իսկ հաստատում են, որ այո՛, օրենքում ունեն
նման դրույթ, բայց դատարանին կարող են միջնորդել դրա կասեցումը և, հիմնավորելու
դեպքում, գուցե ի օգուտ տնտեսվարողի որոշում կայացվի և, մինչև դատական ակտի օրինական
ուժի մեջ մտնելը, պարտադիր վճարումը մնա կասեցված։
Բացի այդ, այս մանիտուլատիվ պարզաբանման մեջ չի նշվում, որ միջնորդությունները
դատական համակարգում կարող են և՛ բավարարվել, և՛ մերժվել։ Իսկ այս պահին գործող վարչարարությամբ,
ինչպես ողջամտորեն նկատել է նախարարությունը՝ բողոքարկումն արդեն իսկ կասեցնում է դրա
կատարումը։
Արդարադարտության նախարարությունն ինքն հասկանում է, որ և՛ քաղաքացիների, և՛ տնտեսվարողների
համար էական խնդիր են ստեղծում, վարչարարության լավագույն ձևը չեն ընտրել, ուստի փորձում
են մանիպուլատիվ մեթոդներով հասարակությանը համոզել մի բանի ճշմարտացիության մեջ, ինչին իրենք էլ չեն հավատում։
Եթե օրենքի նախագծում ոչ մի խնդիր չկա,
ապա ինչո՞ւ է արդարադատության նախարարությունն ամեն կերպ արդարանում, թե ինչու է նան
նախագիծ բերել։ Գուցե պատճառն այն է, որ բյուջեում գումարի խնդիր կա և հետևաբար նաև
հաձնարարարական՝ հնարավորինս շատ մուտքեր ապահովել։