Foto

Չեմպիոնների լիգա․ հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողը

Երեքշաբթի և չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին և 9-ին, կայացան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Հաղթող է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը։

Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած քառորդ եզրափակչի առաջին խաղում Ռայսը տուգանային հարվածներով խփել է երկու ֆանտաստիկ գոլ՝ օգնելով իր թիմին 3։0 հաշվով վստահ հաղթանակ տանել «արքայական» ակումբի նկատմամբ։

Քվեարկության արդյունքներով Ռայսը գերազանցել է Խվիչա Կվարացխելիային (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկուն («Բարսելոնա») և Ալեսանդրո Բաստոնիին («Ինտեր»)։

«Ռեալ Մադրիդ» – «Արսենալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ չորեքշաբթի, ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։