Հնդկաստանի Բիհար նահանգում կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 25 մարդ։ Այս մասին ապրիլի 10-ին հայտնել է Press Trust of India (PTI) գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյաներին։
«Նալանդայում գրանցվել է 18 մահվան դեպք, որին հաջորդել են Սիվանում երկու դեպք, իսկ Կաթիհարում, Դարբհանգայում, Բեգուսարայում, Բհագալպուրում և Ջեհանաբադում մեկական դեպք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղական «Rashtriya Janata Dal » քաղաքական կուսակցության ղեկավար Թեջաշվի Յադավը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հայտնել է, որ հինգշաբթի օրը տարածաշրջանում եղանակային աղետի պատճառով մահացել է ավելի քան 50 մարդ։
աղբյուրը՝ lurer.com