Foto

Կամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 11-ի առավոտյան 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Օխոտսկի ծովի Շելիխովյան ծոցում։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։


Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Պալանա գյուղից 83 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է ծովի հատակից 26 կմ խորության վրա։

Երկրաշարժը չի զգացվել Կամչատկայի բնակեցված վայրերում, գրում է kommersant.ru-ն։ Վերջին շրջանում Կամչատկայի ափերի մոտ բարձր սեյսմիկ ակտիվություն է նկատվում:

Վերջին շրջանում Կամչատկայի ափերի մոտ բարձր սեյսմիկ ակտիվություն է նկատվում:

աղբյուրը՝ tert.am