Չինաստանը ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների սակագների լրացուցիչ դրույքաչափը 34 %-ից կբարձրացնի մինչև 84%։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ այս մասին այսօր հայտնել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ապրիլի 10-ի ժամը 12:01-ից կգործի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների լրացուցիչ սակագնային դրույքաչափը։ ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար սակագնի լրացուցիչ դրույքաչափը 34%-ից կբարձրանա մինչև 84%», - ասված է հաղորդագրության մեջ: