Foto

Իրանի հետ քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը․ Փաշինյան

Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, դրանից հետո պետք է ստորագրվի»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ համաձայնագրի ստորագրման համար հստակ ժամկետ դեռ չկա։