Foto

Գավառ քաղաքի սկզբնամասում բшխվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արարատ Բ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Սևակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։