Foto

«Զայեդ» մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Փաշինյան

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպացրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,– ասաց նա։