Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի համար, հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտից․
«Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը փոխակերպող հնարավորություններ է բացում ողջ Հարավային Կովկասի համար», – հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան Վրացական Netgazeti պարբերականի հարցմանը: Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը կարող է իր ներդրումն ունենալ և հսկայական օգուտ քաղել այդ համաձայնագրից։









