Foto

Մշակվել է Սնանկության օրենսգիրքը

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են․

«Սույն թվականի մարտի 31-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել են Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը․

Սնանկության օրենսգրքի նախագծով, ի թիվս այլնի, կարգավորվելու են հետևյալ հարցերը․
1) միասնականացվել և կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները, այդ
թվում՝ օրենսգրքով կարգավորվել են նաև վարութային և դատավարական բոլոր ընթացակարգերը, գործերի ենթակայությունը և այլն.
2) տարանջատվել են
պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչվելու հիմքերը.
3) հստակեցվել են սնանկության կանխարգելման դատական և արտադատական կառուցակարգերը, ամբողջությամբ նորովի նախագծվել է կանխարգելիչ վերակառուցման վարույթը՝ փոխարինելով սնանկության վտանգի վարույթին.
4) ֆինանսական առողջացման ծրագրի
քվեարկությանը մասնակցելու համար պարտատերերը խմբավորվել են առանձին դասերում՝ շահերի որոշակի ընդհանրությամբ: Ֆինանսական առողջացումը հնարավոր կլինի պարտադրել դատարանի որոշմամբ («cram-down»).
5) անդրադարձ է կատարվել սնանկության
հատուկ ընթացակարգերին, մասնավորապես՝ նախատեսվել են ֆիզիկական անձ պարտապանի սնանկության համապարփակ կարգավորումներ, նախատեսվել են հատուկ/պարզեցված կարգավորումներ փոքր
ձեռնարկատիրության սուբյեկտների և հատուկ կարևորության կազմակերպությունների համար.
6) վերանայվել և հստակեցվել է սնանկության կառավարիչների լիազորությունների ծավալը.
7) նախատեսվել են անդրսահմանային սնանկության հետ կապված
համապարփակ կարգավորումներ:

Նախագծերի հանրային քննարկման ժամկետը սահմանվել է մինչև 30.04.2025 թվականը: Ավելին, նշված ժամկետի ավարտից հետո որոշ ժամանակ Արդարադատության նախարարությունը կշարունակի ընդունել էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված առաջարկները ևս, իսկ մայիս ամսվա ընթացքում ֆոկուս խմբերի շրջանակներում կկազմակերպվեն հանրային դեմ առ դեմ քննարկումներ` նախագիծն ըստ անհրաժեշտության լրամշակելու նպատակով: