Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ով պատրաստվում է դառնալ Գերմանիայի կանցլեր, կարող է փոփոխություններ կատարել պաշտոնական Բեռլինի դիրքորոշման մեջ՝ ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերաբերյալ։ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը։
«Եթե Կիևը, ինչպես արդեն շատերը կարծում են, գնա կապիտուլյացիայի, և հակամարտությունը, դատելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններից, դադարեցվի, ապա պաշտոնական Բեռլինի քաղաքականությունը կվերակենտրոնանա ԱՄՆ վարչակազմի գծի վրա»,-հայտարարել է Ռարը:
Նա նշել է, որ նման իրավիճակում Գերմանիան, ինչպես Բրիտանիան կամ Ֆրանսիան, մինչև վերջ չի աջակցի Ուկրաինային։ Վերլուծաբանը հուսով է, որ ժամանակի ընթացքում կսկսվի Մոսկվայի և Բեռլինի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: