Foto

Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ

Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հավատում եմ, որ ավելի ենք մոտենում Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանի պատասխանը կստացվի այս շաբաթ, որից հետո որոշում կկայացնենք»,-ասել է նա:

Աղբյուրը՝ Tert.am