Foto

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից տեղեկացնում են․

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած աշխատանքները և հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները: Խորհրդի անդամները հետաքրքրվել են Արցախի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումների և ծրագրերի վերաբերյալ՝ կարևորելով ջանքերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը»: