Foto

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից 24News-ին հայտնեցին, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

Նշենք, որ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր տվել է նշված գործով պաշտպան Արա Զոհրաբյանը։