Ռուսաստանն անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանության հարցերով կցորդին և նրա տեղակալին։ Հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«ՌԴ-ում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան ապրիլի 9-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտ, և նրան բողոքի հայտագիր է ներկայացվել առ այն, որ Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական առաքելության պաշտպանության հարցերով կցորդն ու նրա տեղակալն անցանկալի անձ են հայտարարվել»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է նախարարությունը, սա պատասխանն է ռումինական կողմի որևէ բանով չպատճառաբանված որոշմանը։