Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Գյումրի և Փարաքար համայքններում ՏԻմ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Ձայների հաշվարկին կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով՝ բոլոր 98 տեղամասերից:
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն ամփոփելուն պես՝ լրացուցիչ կտեղեկացնենք՝ հայտնում են ԿԸՀ-ից:
Սկսվել է ձայների հաշվարկը:
Հիշեցնենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 98 տեղամասեր:
Գյումրիի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում`4:
Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111236 է, Փարաքար համայնքինը՝20967։