Մենք ակնկալում էինք շատ բարձր մասնակցություն նախորդ ընտրությունների համեմատ, Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություներին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը:
«Սա բնորոշ է իշխող ուժի վախերին։ Դա նորմալ է։ Իհարկե, աննորմալ է, երբ առևանգում են ավագանու թեկնածուին։ Եթե դա բռնճաշում չանվանե՞ս, բա ի՞նչ անվանես։ Վստահ եմ՝ էլի բաներ ենք լսելու, տեսնելու։
Ինչքանով մեզ են հասնում լուրերը, քաղաքում արդեն շշուկով խոսում են այն մասին, որ իշխող ուժի շտաբներում լուրջ անհանգստություն կա։ Ճիշտ են անում, որ անհանգստանում են։ Դա էլ դրդում է իրենց, որպեսզի ոչ համաչափ և իրավաչափ գործողություններ անեն»,- ասաց Մխիթարյանը։