ՀՀ ՊՆ-ն առ այս պահը չի արձագանքել ադրբեջանական ապատեղեկատվությանը:
Ինչպես հայտնել ենք` այդ երկրի ՊՆ-ն հայտարարել է, թե, իբր, երեք ուղղությամբ, այդ թվում` Գորիսի, հայկական կողմը կրակոցներ է արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Միաժամանակ, նշվել է, թե այս գիշեր անօդաչու թռչող սարքերի միջոցո Հայաստանը հետախուզական թռիչքներ է իրականացրել:
Նշենք, որ նման տեղեկություններին ՀՀ ՊՆ-ն որպես կանոն արագ է արձագանքում` րոպեների ընթացքում, հարկ եղած դեպքում` օրը մի քանի անգամ, բայց այսօր արդեն անցել է մոտ երեք ժամ, իսկ ՀՀ ՊՆ-ն լռում է:
Արդյունքում` ադրբեջանական տելեգրամյան ալիքներում արդեն քաղաքական վերլուծություններ են արվում ու հայկական կողմին մեղադրում իրավիճակն ապակայունացնելու փորձի մեջ, նաեւ չեն բացառում, որ Փաշինյանն այսպիով փորձի հայ հասարակության ուշադրությունը շեղի ներքաղաքական իրադարձություններից:
Հուսանք` ՀՀ ՊՆ-ն, ի վերջո, կարձագանքի, այլապես երկու համայնքում, ու հատկապես Գյումրիում, ՏԻՄ ընտրությունների օրը նման լուրերի նկատմամբ անտարբերությունն իսկապես մտահոգվելու տեղիք է տալիս: