Foto

Բաքուն մերժել է Ռուսաստանի պահանջը

Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել նախկին դատավոր Ելենա Խախալևային։ Այս մասին մարտի 10-ին հայտնել է Minval Politika տեղական հրատարակությունը, փոխանցում է fontanka.ru-ն։

Խախալևային ձերբակալել են 2025 թվականի հունվարին Բաքվի օդանավակայանում։ Նույն ամսի 24-ին դատարանը նրան կալանավորել է 40 օրով, սակայն հետագայում խափանման միջոցը փոխվել է։

Ռուսաստանում Խախալեւան հետախուզվում է խարդախության գործով։ Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, նախկին դատավորը հափշտակել է գրեթե 1,2 մլն ռուբլի և բացի այդ, երեք տարվա ընթացքում 127 օր բացակայել է աշխատանքից։

Խախալևային անվանում են «ոսկե դատավոր» դստեր համար շքեղ հարսանիք կազմակերպելու համար, որին ելույթ են ունեցել Նիկոլայ Բասկովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերի Մելաձեն և Վերա Բրեժնևան։

lurer.com