«Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ նման բան կարող է լինել: Սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ ոքի չես ցանկանա, հատկապես, երբ երեխա կա: Ես էլ շատ ընտանեկան մարդ եմ, բայց, ցավոք, ամեն բան չէ, որ մենք կարող ենք հսկել կամ մեր ուցածով անել»,- խոսելով իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին՝ «Look&Face» հաղորդման շրջանակներում, ասել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից հատվածներ:
Աննան նշել է, որ իրենց արժեքները շատ տարբեր են կյանքի նկատմամբ:
«Ի սկզբանե մենք շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապներեն էլ են փոխել: Ամեն մարդ չէ, որ կարողանում է հաջողությանը դիմակայել: Մարդիկ կան, որ փոխվում են: Նման որոշում կայացնելը շատ բարդ է հայկական ավանդական ընտանիքներում, քանի որ դու պատասխանատու ես ծնողիդ ու երեխայիդ առաջ: Բայց, եթե դա լինում է, նշանակում է լինում են լուրջ պատճառներ»,- անկեղծացել է դերասանուհին և հավելել, որ խզվել են իր և Դավիթի միջև բոլոր կապերը:
«Բիզնես կիսելու մասին անգամ ոչ մի թեմա չի եղել, որովհետև մենք շատ ավելի մեծ բան ենք կորցրել»,-ասել է Աննա Դովլաթյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ, Tert.am Life-ը նշել էր, որ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն արդեն մեկ տարի է, ինչ ամուսնալուծվել են: