Foto

Բաքվից եկող տեղեկատվության տողատակերում հաճախ լինում են «ականներ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)


Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները և գերեվարված մի խումբ այլ հայեր քաղաքական պատանդառուներ են, որոնք հայտնվել են Բաքվի բանտերում ոչ թե հանցանք գործելու, այլ այն բանի համար, որ պաշտպանել են Արցախի և արցախահայության իրավունքները: Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Բաքվում հայերի դեմ իրականացվող կեղծ դատավարության մասին:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Բաքվից եկող տեղեկություններին՝ կապված կեղծ դատական պրոցեսի և հայերի ցուցմունքների հետ, պետք է շատ զգուշորեն մոտենալ

Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանի բանտերում տասնյակ հայ գերիներ կան, այդ թվում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ի հետևանքով գերեվարված 16 անձինք: Նրանց թվում են՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խոհրդական Դավիթ Բաբայանը: