Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողության կորուստը կխաթարի ռուսատյաց «սահմանային պետությունների գոտի» ստեղծելու և Ռուսաստանի ծովային «շրջափակման» կազմակերպման ծրագրերը: Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի՝ ՏԱՍՍ-ի ստացած հաղորդագրության մեջ։
«Դրա հավանական կորուստը, բրիտանացիների գնահատմամբ, կխաթարի Եվրոպայում ռուսատյաց «սահմանային պետությունների գոտի» ստեղծելու եւ ՌԴ ծովային «շրջափակման» կազմակերպման ծրագրերը», - նշված է հաղորդագրության մեջ: