Foto

«Ոչ մի երեխա չպետք է առանց հայր և մայր մեծանա». Աննա Դովլաթյանը՝ Դավիթի և դստեր՝ Կարինայի հարաբերությունների մասին

Դերասանուհի, երգչուհի  Աննա Դովլաթյանը, «Look&Face»  հաղորդման շրջանակներում, խոսելով իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության և դստեր՝ Կարինայի ու Դավիթի հարաբերությունների մասին՝ ասել է, որ  նրանց հարաբերությունները շարունակվում են:

«Երեխան ոչ մի մեղք չունի: Ես երբեք ինձ թույլ չեմ տա նրան զրկել հորից, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Դա առաջին հերթին իմ բալիկին է պետք: Ոչ մի երեխա չպետք է առանց հայր և մայր մեծանա: Եվ նա պետք է տեսնի երկկողմանի սեր»,- նշել է Աննա Դովլաթյանը:

Նրա խոսքով՝ ամեն մարդ պետք է ինքն իր մեջ ուժ գտնի և  կարողանա ճիշտ ճանապարհն ընտրել:

«Իհարկե, իմ ծնողներն էլ են իմ կողքին: Նրանք միշտ իմ սրտում եղել են առաջին տեղում և ես միշտ ասել եմ, որ, եթե լինի ընտրության հնարավորություն, ես կընտրեմ իմ ծնողին»,- ասել է նա: