Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի մասին, որի համաձայն 2020-2024 թվականներին Ուկրաինան դարձել է զենքի ամենախոշոր ներկրողը։
Նշված ժամանակահատվածում Կիևի կողմից զենքի գնումների ծավալը 2015-2019 թվականների համեմատությամբ ավելացել է մոտ 100 անգամ։ Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին զենքի մատակարարումները կատարվել են 35 երկրից և կազմել են զենքի ներմուծման համաշխարհային ծավալի 8,8%-ը։ Ուկրաինային զենքի խոշորագույն մատակարարներն են եղել ԱՄՆ-ն (45%), Գերմանիան (12%) և Լեհաստանը (11%)։
Ուկրաինան եղել է միակ եվրոպական երկիրը, որն 2020-2024 թվականներին մտել է ներմուծողների թոփ տասնյակ, թեև այդ ընթացքում Եվրոպայի շատ երկրներ էապես ավելացրել են ռազմական գնումները։
2020-2024 թվականներին Եվրոպայում զենքի ներմուծումը 2015-2019 թվականների համեմատությամբ ավելացել է 155%-ով ինչպես ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած գործողությունների, այնպես էլ ԱՄՆ-ի ապագա քաղաքականության վերաբերյալ անորոշության ֆոնին, նշված է զեկույցում։ Միացյալ Նահանգների բաժինը զենքի վաճառքի համաշխարհային ծավալում աճել է՝ հասնելով 43%-ի, մինչդեռ Ռուսաստանի արտահանումը կրճատվել է 64%-ով, պնդում են SIPRI-ում:
Այնուամենայնիվ, ռազմական վաճառքների ընդհանուր ծավալը մնացել է գրեթե նույն մակարդակում, ինչ 2015-2019 թվականներին, ինչպես նաև 2010-2014 թվականներին, սակայն եղել է 18%-ով ավելի, քան 2005-2009 թվականներին. Եվրոպայում և երկու Ամերիկաներում ներմուծման աճը հավասարակշռվել է այլ տարածաշրջաններում ռազմական գնումների կրճատմամբ:
2020-2024 թվականներին աշխարհում զենքի 10 առաջատար արտահանողների ցանկը եղել է նույնն, ինչ 2015-2019 թվականներին, առաջին հնգյակում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, գլոբալ արտահանումների 7,8 տոկոս բաժնով իջել է երրորդ հորիզոնական՝ զիջելով Ֆրանսիային (9,6%), իսկ Իտալիան (4,8%) 10-ից բարձրացել է 6-րդ տեղ։
Զենքի խոշորագույն արտահանողների թվում Չինաստանը 2020-2024 թվականներին չորրորդ տեղում է եղել՝ համաշխարհային ծավալի 5,9 տոկոս բաժնով։ Հնդկաստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Պակիստանը, Ուկրաինայի հետ միասին, 2020-2024 թվականներին մտել են զենքի խոշորագույն ներմուծողների հնգյակ։2020-2024 թվականներին ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների կողմից զենքի ներմուծումը նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 105%-ով։
Մատակարարումների ընդհանուր ծավալի 64%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին (2015-2019 թթ.՝ 52%)։ Նրան հաջորդում են Ֆրանսիան և Հարավային Կորեան (6,5-ական տոկոս), Գերմանիան (4,7%) և Իսրայելը (3,9%)։ԱՄՆ-ի վաճառքները 2020-2024 թվականներին նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 21%-ով, իսկ բաժինը համաշխարհային ծավալում 35%-ից հասել է 43%-ի։ 2020-2024 թվականներին ԱՄՆ-ն զենք է մատակարարել աշխարհի 107 երկրի։
Նույն ժամանակահատվածում Ֆրանսիան զբաղեցրել է երկրորդ տեղը զենքի խոշորագույն մատակարարների շարքում՝ իրականացնելով մատակարարումներ 65 երկրի։ 2020-2024 թվականներին Ֆրանսիայում զենքի վաճառքի ծավալը գրեթե եռապատկվել է (+187%) 2015-2019 թվականների համեմատությամբ։
2020-2024 թվականներին Ռուսաստանը զենք է մատակարարել 33 պետության։ Երկու երրորդը բաժին է ընկել երեք երկրի՝ Հնդկաստանին (38%), Չինաստանին (17%) և Ղազախստանին (11%):SIPRI-ի զեկույցում նաև նշվում է, որ տարածաշրջանային հակամարտությունները և լարվածությունը շարունակում են խթանել զենքի ներմուծման պահանջարկը Մերձավոր Արևելքում: Միևնույն ժամանակ, չնայած Գազայի հատվածում շարունակվող պատերազմին, Իսրայելի կողմից զենքի գնումների ծավալն էական փոփոխություններ չի կրել և, ընդհանուր առմամբ, մնացել է կայուն 2015-2019 և 2020-2024 թվականներին:
աղբյուրը՝ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց 2020-2024 թվականներին զենքի համաշխարհային առևտրի վիճակի մասին, որի համաձայն 2020-2024 թվականներին Ուկրաինան դարձել է զենքի ամենախոշոր ներկրողը։

աղբյուրը՝ 168.am